Վնասվածքների կանխարգելման խորհուրդներ՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ է ներկայացրել:
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
- Նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցրե՛ք ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն):
- Փողոցն անցնել միայն հետիոտնի անցումով և կանաչ լույսի ժամանակ:
- Մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության տեղափոխելու դեպքում:
- Հեծանիվ կամ ինքնագլոր վարելու պարագայում կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ:
- Հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն:
- Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):
Ինչպե՞ս լարված իրավիճակները հաղթահարել և պահպանել հանգստի ռեժիմը
- Սովորեցրե՛ք լուծել կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով:
- Զրուցե՛ք երեխայի հետ՝ օգնեք ճանաչել և վերահսկել հույզերը:
- Խրախուսե՛ք խնդիրների դեպքում վստահելի մեծահասակներին դիմելու սովորությունը:
- Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչպես կապ հաստատել ձեզ հետ և ում դիմել արտակարգ իրավիճակում:
Անվտանգություն տանը և դպրոցում
- Սուր, կտրող, ծակող, այրող առարկաները երեխաներից հեռու պահել։
Հիշեք՝ երեխաների անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



