Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Խնձորի քացախի 14 օգտակար հատկություն, որոնց մասին պետք է իմանալ

LIFE

Գիտեի՞ր, որ խնձորի քացախը, որը կարելի է գտնել գրեթե բոլորի խոհանոցներում, իր հիմնական օգտագործումից բացի, բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի: Ահա դրանցից 14-ը:

 1  Փայլուն մազեր ստանալու համար

Մազերի բնական փայլ ստանալու համար մազերը լվանալուց հետո օգտագործեք խնձորի քացախ: Մեկ ճաշի գդալ քացախը անհրաժեշտ է ավելացնել մեկ բաժակ գոլ կամ տաք ջրին ու լվանալուց հետո վերջում դրանով ցողել մազերը:

Հոտի համար մի անհանգստացեք. այն չի մնա ձեր մազերին:

 2  Մազերի թեփի դեմ պայքարելու համար

Խնձորի քացախը բալանսավորում է ջրածնային ցուցիչը (pH), ինչն իր հերթին օգնում է պայքարել թեփի դեմ: Հավասար քանակությամբ տաք կամ գոլ ջուրը խառնեք քացախի հետ ու դրանով մերսեք գլխամաշկը, սպասեք 15-20 րոպե՝ մինչև այն ջրով լվանալը:

 3  Դեմքի մաշկը մաքրելու համար

Խնձորի քացախը բնական հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններ ունի: Այն նաև օգնում է բալանսավորել մաշկի ջրածնային ցուցիչը:

Խառնեք մեկ ճաշի գդալ քացախը երկու ճաշի գդալ ջրի հետ: Այնուհետև բամբակի օգնությամբ ստացված հեղուկով մաքրեք դեմքը՝ քսուք օգտագործելուց առաջ: 
Եթե զգայուն մաշկ ունեք՝ կարելի է հեղուկը ստանալ գոլ ջրով:

 4  Սափրվելուց հետո լոսյոնի փոխարեն օգտագործելու համար

Խառնեք երկու ճաշի գդալ խնձորի քացախը երկու ճաշի գտալ ջրի հետ ու սափրվելուց հետո քսեք այն: Ինչպես ավելի վաղ նշվեց, հոտի համար մի անհանգստացեք, այն շատ արագ անհետանում է:

 5  Արևայրուքները բուժելու համար

Բամբակյա կտորը թաթախեք քացախի մեջ ու այն դրեք արևից վնասված մաշկի վրա՝ մաշկի կլպվելը քչացնելու համար: Եթե քացախը ցավեցինի մաշկը, փորձեք դրան մի փոքր ջուր խառնել:

 6  Ակնեների բուժման համար

Խնձորի քացախը կարող է օգնել բուժել ակնեները: Այն կանխարգելում է բորբոքումն ու վարակը՝ այդպիսով կանխելով դրա տարածումը: Քացախն ու ջուրը` համապատասխանաբար 1/3 չափաբաժնով խառնեք ու օրը 2-3 անգամ ակնեները թրջեք ստացված հեղուկով:

 7  Մաշկի վրա մուգ հետքերը (արևի կամ ծերացման հետևանքովառաջացածբացացնելու համար

Բամբակը թրջեք թանձր քացախի մեջ ու դրեք սև հետքերի վրա՝ գիշերն այդպես թողնելով: Արդյունքը երևալու համար հնարավոր է մի քանի անգամ սա կրկնելու կարիք լինի:

 8  Մերսման, մկանային ցավերի ու մեջքի ցավի համար

Խնձորի քացախի պարունակած թթուները թափանցում ու տաքացնում են մկանները ու ժամանակավոր հանգստացնում մեջքի ցավերը: 
Հավասարաչափ քանակով խառնեք քացախն ու ջուրը: Ստացված խառնուրդով թրջոցը դրեք վնասված հատվածին, միայն թե ուշադիր եղեք. կտրված մաշկը կարող է մի փոքր այրել:

 9  Դիմակ դեմքի մաշկի համար

Մեկ թեյի գդալ խնձորի քացախը խառնեք մեկ թեյի գդալ մեղրի հետ: Ավելացրեք մեկ թեյի գդալ կավ: Այս խառնուրդը քսեք նոր լվացված դեմքի մաշկին, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով:

 10  Կապտուկները բուժելու համար

Բամբակը թրջեք քացախի մեջ ու տեղադրեք կապտուկների վրա: Այն կբուժի ու կնվազեցնի կապտուկների չափը: Որքան ավելի վաղ դնեք, այնքան ավելի արագ կանցնեն կապտուկները:

11  Մարսողության խնդիրների կամ ստամոքսի ցավի համար

Խնձորի քացախը կարող է օգնել մարսողության խնդիրներ ունեցողներին: Խառնեք մեկ կամ երկու թեյի գդալ քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ, ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր ու դանդաղ խմեք:

12  Էներգիա հաղորդող սննդամթերք

Շատերը պնդում են, որ մեկ բաժակ ջրում լուծված մեկ կամ երկու թեյի գդալ քացախի նույն քանակությամբ մեղրի հետ խառնուրդը օրգանիզմին հրաշալի էներգիա է հաղորդում:

 13  Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Սա գիտականորեն ապացուցված չէ,  այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ ջրում լուծված 1-2 թեյի գդալ քացախը օգնել է ազատվել ավելորդ քաշից: Այս խառնուրդը կարելի է խմել օրվա ընթացքում կամ ուտելուց առաջ:

Ամենայն հավանականությամբ, այն իսկապես ազդեցություն է գործում, որովհետև այն հարուստ է թթուներով, ինչը օգնում է ճեղքել ածխաջրերը՝ կանխելով օրգանիզմում շաքարի արագ բարձրացումը:

 14  Մրսածության ու գրիպի դեմ

Մեկ բաժակ տաք ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ խնձորի քացախ ու մեկ թեյի գդալ մեղր: Խմեք այն թեյի նման: Երեք կամ չորս ժամ հետո կարող եք կրկնել: Անհրաժեշտ է, որ ջուրը եռման չլինի, քանի որ այն կոչնչացնի մեղրի օգտակար հատկությունները:

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia