Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»․ «Գեղարդ» հիմնադրամ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։ Այս մասին գրում է «Գեղարդ» հիմնադրամը։

Սա ճշմարտության միտումնավոր կեղծում է, քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։

  • «Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана» (2022. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090 հոդվածում վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը գրում է, որ «Ադրբեջանի պատմական հողերը» գոյություն են ունեցել մինչև 1918 թվականը։ Սակայն պատմագիտությունը հակառակն է վկայում. մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն, չկար «ադրբեջանցի» էթնոնիմ և նման անունով ժողովուրդ։
  • «Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке» (2025. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120) հոդվածում հեղինակը հայկական քաղաքներ՝ Երևանը, Նախիջևանն ու Ջուղան, անվանում է «ադրբեջանական»՝ հիմնվելով ոչ թե աղբյուրների, այլ՝ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության վրա։
  • Նույն հոդվածում Ա․ Նիկոնորովը Գանձասարի կաթողիկոսության անվանումը կամայականորեն շրջանառում է ադրբեջանականացված «Գյանջասար» ձևով, ինչը պատմական իրականության և եկեղեցական ավանդույթի կոպիտ աղավաղում է։ Սա հայկական ժառանգության աղվանացման ադրբեջանական ռազմավարության մի մասն է։
  • Մի շարք հրապարակումներում Նիկոնորովը, ընթերցողին մոլորեցնելով, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է «մոնոֆիզիտ» (2025, հատոր 4, թիվ 2, էջ 84-85), մինչդեռ հայտնի է, որ մոնոֆիզիտությունն աղանդ է, և Հայոց եկեղեցին որևէ առնչություն չունի դրա հետ։
  • Իր հրապարակումներում և կենսագրական տվյալներում Նիկոնորովն իրեն ներկայացնում է որպես «եկեղեցական պատմության դոկտոր»՝ չնայած Պապական Արևելյան համալսարանի՝ 2025 թվականի մայիսի 15-ի պաշտոնական նամակը հաստատում է, որ նրան նման կոչում չի շնորհվել․ սա մոլորեցնում է խմբագիրներին և ակադեմիական հանրությանը։

«Գեղարդ» գիտվերլուծական հիմնադրամը

  • պահանջում է հեռացնել Նիկոնորովի հրապարակումները,
  • պահանջում է խմբագիրներին փաստական և սկզբնաղբյուրային հիմքերով պարզաբանումներ տրամադրել,
  • դիմում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ խնդրելով քննարկել այս հարցը և գնահատական տալ վարդապետ Ալեքսիյի (Նիկոնորով Ա.Վ.) վերոնշյալ գործողություններին, քանի որ դրանք խաթարում են հայ և ռուս եկեղեցիների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, վարկաբեկում հոգևորականի կոչումը։

Հակառակ դեպքում հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում դիմել ակադեմիական և եկեղեցական ղեկավար մարմիններին՝ հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference