Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի

SOCIETY

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Երկու մասնակից՝ Հայաստանի երկու տարբեր ճամբարներում. ի՞նչն է նրանց միավորում։ 

Էլեն Տիգրանյան, Երևան

«Դուք գիտեի՞ք, որ խարույկները տեսակներ ունեն՝ աստղաձև, հյուղակ, ջրհոր։ Կախված այն բանից՝ ինչ ես ուզում այդ պահին. լուսավորել, տաքանալ, թե սնվել։ Եվ միայն դա չէր և ամենակարևորը դա չէր, որ չգիտեի մինչ ճամբար գնալը:

Այստեղ հասկացա, որ մարդկանցից առաջին տպավորությունը` դրական կամ բացասական, կարող է խաբուսիկ լինել: Ընկերները ճանաչվում են ճանապարհին ճամբարի ընկերները ոչ միայն կյանքի, այլև լեռների ընկերներ են։ 

Լեռ բարձրանալիս, երբեմն թվում է՝ վերջին շունչդ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ առջևից գնացողն առանց շրջվելու հետ է տարել ձեռքերը և մեկնել քեզ՝ ափերով քաշելով ծանրությունդ։ Երբեմն ամբողջ խումբն է դադար առնում կամ դանդաղեցնում արագությունը, որ կարողանաս քայլերդ համապատասխանեցնել սրտիդ զարկերին։ Ո՛չ արագ, ո՛չ դանդաղ՝ քայլում են հենց քո՛ սրտի զարկերին համապատասխան: Ամբողջ խումբը՝ մեկի սրտի զարկով։ Եվ հևոցդ դադարում է։   

«Կարևորը գագաթին հասնելը չէ: Ի՞նչ արժե քո հաղթանակը, եթե ընկերդ մնաց ստորոտին». մեր խմբավար Տաթև Հովակիմյանի խոսքերն են։ Դրա համար էլ բարձունքը հաղթահարելիս հպարտություն ես զգում՝ ընկերդ քեզ հետ է։ Գագաթին քո շունչը փոխվում է, դառնում ես էներգիայով լի, եթե անգամ հոգնած ես լինում։ Բարձունքը քոնն է` դա անբացատրելի զգացողություն է։

Ճամբարում և քաղաքում ես տարբեր եմ, տարբեր Էլեններ։ Ճամբարում ոչինչ հեշտ չի տրվում: Առաջին անգամ վրանի տակ գիշերելիս մրսում ես՝ մինչև հասկանում ես, որ քնապարկը … վրադ գցելու համար չէ։

Ճամբարում սերն էլ ուրիշ է՝ առանց դիմահարդարման, ծխի հոտով, դաշտային ծաղիկների գույներով, ուսերին գցված բաճկոնով: Եվ, իհարկե, տիկին Դավթյանի հոգատարությամբ, որը զարմանալիորեն բաշխվում էր բոլորիս մեջ (ՄՀԿ տնօրեն Հայկանուշ Դավթյան- հեղ) ու նրա «ձեզ հավասարակշռված պահեք»-ով, ինչն անմիջապես սթափեցնում էր մեզ:

Ժպիտով եմ հիշում մի դրվագ. պայմանավորվեցինք, որ աղջիկները փայտ են հավաքելու, տղաները՝ սնունդ պատրաստելու։ Երբ խրձերն առած վերադարձանք ճամբար, ընթրիքին մեզ սպասում էր խմորի մի անորոշ զանգված։ Պարզվեց, որ «խոհարարները» մակարոնը եփելուց առաջ …լվացել էին սառը ջրով։

Ճամբարում ամենահամեղը ընկեր Վահագի սարքած բամիայի խորովածն էր, ընկեր Տաթևի ապուրն ու կրակի մեջ կարմրացրած հավը, ընկեր Աբրահամի բորշչն ու ընկեր Աշոտի ուրցով թեյը։ 

Գիշերվա խարույկն իր կախարդանքն ունի: Խորհրդանշական՝ ծիսակատարության պես մի բան է. տղաները վառում են, աղջիկներն՝ օգնում, որ կրակը չմարի։ Ճամբարային երեկոներին խարույկի շուրջ ստեղծված անբացատրելի մթնոլորտն ուղղակի ստիպում էր այնքան անկեղծ լինել, որ արդեն քաղաքում վերհիշելիս՝ քեզ անհավատալի է թվում։ Խարույկի շուրջ կարող էիր խոսել այնպիսի թեմաներից, որոնք պահանջված չեն մեծ քաղաքում։  

Խարույկի մոխրացած փայտերին նայելիս մտածում էի՝ ամեն բան ունի սկիզբ ու  ավարտ։ Իր ջերմությամբ մեզ միավորած ճամբարն էլ ավարտվեց՝ ընդմիշտ թողնելով վառ պահերի լույսը»։

Դավիթ Աբրահամյան, գյուղ Ծաղկահովիտ

«Ճամբարում առաջին երկու օրերը ինքնահաստատման ու զգուշավորության օրեր են: Հետո ես հասկանում, որ այստեղ գործում են ճամբարի կանոնները. անկախ ձեռքբերումներից ու գիտելիքներից՝ բոլորը հավասար են, բոլորն այն են, ինչ կան։ Եվ երրորդ օրն արդեն բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կայինք:

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»՝ մեր ճամբարում նորեկները մկրտություն են ստանում «Սարդարապատ»-ը երգելով լեռ բարձրանալիս։ Երգելիս մեկ ձայն է լսվում, մեկ մարդ ենք դառնում, մեկ ուղիով քայլում, և այդ էներգիան ուժ է տալիս։   

Ի տարբերություն շատերի՝ խմբով լուսաբաց դիմավորել չեմ սիրում։ Լուսաբացի մեջ մի անբացատրելի լռություն կա, որը սիրում եմ մենակ վայելել։ Այդ պահին խոսքերդ ամենանկեղծն են և ուզում ես միայն դու լսել։ Եվ հետո՝ խմբով լուսաբաց դիմավորելու մեջ հրաժեշտ կա, գուցե դա էլ է դեր խաղում։ 

Մեկ տարի առաջ ճամբար մտա որպես սովորական տղա, բայց հետո ընկեր Մհերի հետ շփումը վճռորոշ եղավ («Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյան-հեղ), նա հիմք դրեց իմ հետագա հաջողություններին՝ ֆիզիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունը խրախուսելով։ Հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը՝ նպատակ ունենալով համախմբել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ճամբարում ֆինանսական գրագիտության դասընթացները կրկնապատկեցին գիտելիքներս՝ տեղեկացնելով տարբեր հարթակների մասին, օգնելով կազմել ծախսերի և եկամուտների  անձնական հաշվետվություն։  

Խարույկի մոտ իրականում կարճ ժամանակ ես նստում՝ մի քանի ժամ, բայց քեզ թվում է՝ փոխանցվող ջերմությունը հավերժ է։ Խարույկի շուրջ ընկերներիդ լուսավորված դեմքերն ու օդի մեջ դեպի վեր սավառնող սպիտակ բոցերն անվտանգության ու ապահովության անբացատրելի զգացողություն են փոխանցում։ Եվ քեզ թվում է՝ դա էլ է հավերժ։

Այնքան բան ունեմ պատմելու կրտսեր եղբորս՝ Վահեին, որը միշտ պարտադիր սպասում է ինձ ավտոկայանում, հետո կպչում ու պոկ չի գալիս՝ մինչև ճամբարի մասին ամեն ինչ չպատմեմ»։ 

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ Երկու ճամբարականներ՝ Հայաստանի  տարբեր մարզերում։ Էլենը Լոռու մարզի Գարգառ գյուղի հարակից տարածքում 260 երիտասարդների համար կազմակերպված՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի մասնակից է, Դավիթը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շուրջ 80 երիտասարդների համար կազմակերպված՝ «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարի։ 

Երկուսն էլ իրենց հետ կտանեն առաջնորդական հմտություններ, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական գրագիտության կարևոր գիտելիքներ, իսկ ամենակարևորը՝ միասնական ու համախումբ թիմով աշխատելու և ցանկացած ոլորտում մեր երկրի համար բարձր գագաթներ նվաճելու հաստատակամություն և վճռականություն:

ՀԳ  ԱրարատԲանկը Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի և «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարների կազմակերպման գաղափարական և ֆինանսական աջակիցն է։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest