Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


6 բան, որ պետք է անես, նույնիսկ եթե քննադատում են քեզ

LIFE

Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ ոչ ոք քեզ չի քննադատի։ Իրականում ոչ ոք էլ իրավունք չունի դատել քեզ։ Մարդիկ կարող են լսել քո պատմությունները, սակայն նրանք չեն կարող զգալ այն ամենն, ինչի միջով դու անցնում ես. նրանք քո կյանքը չեն ապրում, այնպես որ մոռացիր, թե ինչ են նրանք ասում քեզ։ Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչ ես դու ինքդ մտածում քո մասին, և թե ինչն է, որ սրտի խորքում գիտես, որ ճիտ է քո մասին։ 

 1  Հոգ տար ինքդ քո մասին։Քո փոխհարաբերությունն ինքդ քեզ հետ ամենակարևորն է, որ դու երբևէ կունենաս։  Եթե դու ինքդ քո մասին լավ հոգ չտանես, դու չես կարող հոգ տանել մյուսների համար, ահա թե ինչու է ինքդ քո մասին հոգ տանելը լավագույն եսասիրական արարքը, որ կարող ես երբևէ քեզ թույլ տալ։ 

 2  Արա այն, ինչ կարծում ես, որ ճիշտ է քեզ համար։ Մի վախեցիր մենակ քայլելուց և մի վախեցիր սկսել դա սիրել։ Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկի անտեղյակությունը, դրաման կամ բացասականությունը կանգնեցնի քեզ լինել այն լավագույնը, որ կարող ես լինել։ Շարունակիր անել այն, ինչ սրտիդ խորքում գիտես, որ ճիշտ է քեզ համար, որովհետև երբ ամբողջովին խաղաղ ես ինքդ քո մեջ, ոչինչ չի կարող ցնցել քեզ։  

3  Հետևիր քո սեփական առանձնահատուկ ուղուն։ Ամեն նոր օր հնարավորություն է կյանքդ փոխելու այնպես, ինչպես ցանկանում ես։ Աշխատիր կյանքդ դարձնելու համար այնպիսին, ինչպիսին ցանկանում ես այն տեսնել։ Ամբողջ ուժով աշխատիր այն բանի համար, ինչին հավատում ես ու թույլ տուր, որ երազանքներդ ավելի մեծ լինեն, իսկ անհանգստություններդ՝ փոքր։ Դու չպետք է ավելին տանես, քան կարող ես պահել, ամեն օր վերցրու միայն այդ օրվա խնդիրները։ Եվ մինչ դու արդարացումների փոխարեն որոշումներ կկայացնես, նոր բաներ կսովորես ու ավելի ու ավելի կմոտենաս երազանքիդ, հիշի՛ր, որ քո կողքին քեզ նման մարդիկ են ապրում, ովքեր նույնպես փորձում են իրենց ուղով քայլել։  

4  Նպատակներդ ու երազանքներդ հարմարեցրու կյանքի փոփոխություններին։ Մեծ ցավ ես ապրում, երբ այնպիսի մի երազանք ունես, որն այնպես չի իրականանում, ինչպես պլանավորում կամ մտածում էիր, և դու կորցնում ես քեզ՝ հասկանալով, որ այժմ բոլորովին այլ ճանապարհով պետք է քայլես։ Եթե ցանկանում ես սանձել ներքին դևերիդ ու կյանքից լավագույնը քաղել, դու չպետք է մեկ երազանքից կառչես ու պետք է բաց մնաս նոր հնարավորությունների առաջ։ Կյանքն անկանխատեսելի է, սակայն այն բազմաթիվ հնարավորություններ է տալիս երազանքներն իրականացնելու համար։ Մի մոռացիր, որ երբեմն դրական քայլ անելու համար պետք է փոքր-ինչ փոփոխես երազանքներդ, կամ նոր պլաններ կազմես։ Ամեն ինչ կարգին է, եթե փոխես միտքդ և/կամ մեկից ավելի երազանքներ ունենաս։  

5  Ներիր նրանց, ովքեր սխալ են վարվել քո հանդեպ։ Ներողամտությունը նվեր է, որն ինքդ քեզ ես մատուցում։ Ներողամտությունը հատուկ է ուժեղ ու իմաստուն մարդկանց։ Այն հնարավորություն է տալիս կենտրոնանալ ապագայի վրա՝ առանց պայքարելու անցյալի դեմ։ Ապագայի ներուժը հասկանալու համար պետք է ներել այն ամենն, ինչ արդեն քո հետևում է։ Առանց ներողամտության վերքերը երբեք չեն բուժվի, և երբեք հնարավոր չի լինի առաջ շարժվել։ Այն, ինչ պատահել է անցյալում, գրքի միայն մի գլուխն է. մի փակիր գիրքը, այլ պարզապես թերթիր էջը։ 

 6  Բոլորին ցույց տուր սերդ ու բարությունդ։Եթե դու քո սերը պահում ես միայն նրանց համար, ով կարծում ես, որ արժանի է դրան, բացառելով անծանոթներին, հնարավոր է զարմանաս՝ իմանալով, որ դա ամենևին էլ սեր չէ։ Իրական սերը խտրականություն չի դնում, ինչպես արևը, որ լույս է տալիս բոլորին։ Սերն ու բարությունն ապրելակերպ է։ Որտեղ սեր կա, այնտեղ քննադատությունը տեղ չունի, և որտեղ քննադատություն կա, այնտեղ սեր չի կարող լինել։ 

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia