Հայտնաբերվել է հանքարդյունաբերական ընկերության ղեկավարի անգլուխ դիակը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կալինինգրադի մարզում, Սոլնեչնոյե բնակավայրի մոտ, կամրջի տակ հայտնաբերվել է կալիումի և մագնեզիումի աղերի հանքարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրենի դիակը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դին եղել է գլխազուրկ և ամրացված էր մալուխով։
Դեպքի վայր են մեկնել քննչական խմբեր, և արդեն մեկնարկել է դեպքի բոլոր հանգամանքների պարզման գործընթացը։ Հետաքննությունը փորձում է պարզել մահվան հանգամանքներն ու հնարավոր հանցավոր դրդապատճառները։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Արևելա-Սիբիրի շրջանային արբիտրաժային դատարանի դատավոր Նիկոլայ Կուրծի անհետացման մասին, ում վերջին անգամ տեսել էին կամրջի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



