Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


«Հենց պատերազմի ձայնը հայրիկի ականջին էր հասնում, անմիջապես միանում էր պաշտպանական ջոկատներին». Էդիկ Ալավերդյանը մասնակցել է բոլոր պատերազմներին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես տան առաջնեկն եմ, միակ աղջիկը, ում հետ հայրիկը շատ կապված էր։ Շատ փակ մարդ էր, ամեն ինչ ասել չէր սիրում, մեզ էլ սովորեցնում էր՝ գործեք, ձեր գործը կերևա, պետք չէ դրա մասին անընդհատ խոսել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աիդան՝ Էդիկի դուստրը։

Պատմում է՝ երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վրա ևս թշնամին հարձակվեց։ «Իր ծնողները, գերդաստանն այնտեղ էին ապրում։ Վազաշենը կիսով չափ արդեն գրավված էր, երբ այդ լուրը ստացավ. հասկացավ, որ թշնամին մոտենում է իր գյուղին, նստեց մեքենան ու գնաց գյուղ։ Մենք անչափահաս էինք, մայրս ասում էր՝ բա ես ի՞նչ պետք է անեմ։ «Դիմացի, թուրքն իմ երեխեքին չի կարող հասնել, միայն իմ դիակի վրայով»։ Պապիկս էլ էր իրեն ասել, որ շատ բան անել հնարավոր չէ։ Նույնն էլ իր հորն էր ասել. «Եթե իմ ծնողներին պետք է վնասեն ու հասնեն իմ երեխաներին, ես էլ ի՞նչ տղամարդ պետք է կոչվեմ»։ Մի գիշերվա մեջ հաղթանակով ու թուրքի տանկով վերադարձել էին։ Այդ ժամանակ վիրավորվել էր, հոսպիտալում պառկել, բայց մենք այդ մասին չէինք իմացել»։

Էդիկը զինվորական չի եղել, երբևէ զորամասերում չի ծառայել, պաշտոններ չի զբաղեցրել, որևէ կուսակցության անդամ չի եղել, բայց անցել է բոլոր պատերազմներով՝ որպես կամավորական։ «Ինքն իր մասին միշտ ասում էր՝ ժողովրդական մարդ եմ։ Աշխատում էր, ապրում էինք առօրյա կյանքով, բայց հենց պատերազմի ձայնն իր ականջին էր հասնում, իր խոսքով՝ աչքերը մթնում էին։ Նա անմիջապես միանում էր պաշտպանական ջոկատներին։ Նա միշտ Աստծով էր առաջնորդվում։ Դեռ երիտասարդ տարիքից ասում էր՝ երազում տեսիլքներով մի սպիտակ մարդու եմ տեսնում, որն ինձ առաջնորդում է։ Հիմա, երբ Աստվածաշունչ եմ կարդում, հասկանում եմ, որ իրեն Քրիստոսն էր առաջնորդում, այդքան թեժ մարտերից ինքն անվնաս էր դուրս գալիս, դա չլսված ու չտեսնված բան էր»։

Էդիկ Ալավերդյանի մարտական ուղին փաստում է, որ գրանցված լինելով ԵԿՄ Իջևանի տարածքային բաժանմունքում՝ 19901994 թթ. «Այգեհովիտ» կամավորական ջոկատի կազմում՝ Ա.Գևորգյանի հրամանատարությամբ, նա մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին, մասնավորաբար՝ Իջևանի շրջանի Կիրանց, Խրեմլու, Բարխուդարլու, Սոֆրլու գյուղերի, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի բարձունքի, Չինարի գյուղի «Տանձուտ» կոչվող բարձունքի ինքնապաշտպանական մարտերին։ Անցել է Ապրիլ յան, 44-օրյա պատերազմների բովով ևս։

Հայրիկի մասին խոսելիս Աիդան նշում է՝ նրան ճանաչող մարդիկ հետևյալ բնութագրումն են տալիս՝ այդպիսի մարդ էլ չի լինի։ «Այնքան սիրով էր լցված, չխնայելով իրեն՝ ուզում էր, որ բոլորի համար լավ լինի։ Որպես հայր՝ իդեալական է եղել։ Նա դաստիարակության մի յուրահատուկ ձև ուներ, որը գուցե շատերին հասկանալի չէր, բայց ճիշտը դա էր։ Բացատրում էր, թե ինչն է լավ, ինչը վատ, ոգևորում էր, որ առաջ գնանք, հաղթահարենք մեր վախերն ու դժվարությունները, մեզ ազատ ու մենակ էր թողնում, բայց նաև գաղտնի հետևում՝ տեսնելու՝ կարողացա՞նք իր ասածը կատարել, որ եթե նաև նեղության մեջ հայտնվեինք, մեր կողքին հայտնվեր ու մեզ պաշտպաներ։ Երբ ասում էի, որ այս բանը չեմ կարողանում անել, ասում էր՝ չկարողանալ չկա, փորձիր, կստացվի։ Իր օրինակով, իր խորհուրդներով հիմա էլ անցնում եմ բոլոր դժվարությունների միջով, որովհետև ինքը միշտ ասում էր՝ եթե ուզենաս, կկարողանաս, եթե դժվար է, ես քեզ կօգնեմ։ Միշտ խրատում էր մեզ՝ չհպարտանաք, որ շատ լինի, բայց որ շատը չկա, մի խեղճացեք, պայքարեք, աշխատեք, ստեղծեք»։

Աիդան նշում է՝ տարբեր տարիներին հայրիկը հնարավորություն և առաջարկներ է ունեցել արտասահմանում՝ Գերմանիայում, Ուկրաինայում աշխատելու և ընտանիքով բնակություն հաստատելու, բայց մերժել է դրանք։ «Ասում էր՝ ուրիշ տեղ մերը չկա, ու գնում էր սահման. «Մերը մենք պետք է պահենք»։ Նա երբեք չի հարձակվել, նա միշտ պաշտպանել է իր տունը։ Պատմում էր՝ միշտ իր հետ մի նռնակ է ունեցել. եթե հանկարծ այնպես ստացվեր, որ գերի ընկներ, այդ նռնակը գործի էր դնելու։ Մի անգամ տանը զրույցի ժամանակ ասաց՝ կարծում եք, թե մենք չէինք վախենո՞ւմ։ Հիմա իր շատ մտքեր, արտահայտություններ մեզ են հասնում նաև ուրիշների միջոցով։ Իր մարտական ընկերներն են պատմում՝ նույնիսկ այդ տարիքում, երբ սահմանում նա էր կանգնած, մենք հանգիստ քնում էինք, որովհետև գիտեինք՝ եթե Էդոն սահմանին է, սահմանից այս կողմ ոչ ոք չի անցնի»։ 2023 թվականին ևս Էդիկը կամավոր հերթապահություն էր իրականացնում Հայաստանի սահմաններում։

«ԵԿՄ-ի հետ գնաց։ Հերթապահություն էին իրականացնում սահմանին։ Շատ կարճ զանգեր էինք ունենում իր հետ։ Ասում էր՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, և հեռախոսահամարն անհասանելի էր դառնում։ Երբեք չի ասել, թե որտեղ են։ Հինգ օր էր մնացել, որ դիրքերից իջներ, դեպքը պատահեց։ Կապանի հատվածում էր։ Վերջինն ինձ հետ խոսեց, ասացի՝ ձայնդ այնքան էլ դուրս չի գալիս։ «Չէ, քնած էի ուղղակի»։ Երբևէ չի դժգոհել որևէ հարցում։ Այդ օրը կարճ զրույց ունեցանք, հետո պետք է հետ զանգեի իրեն, բայց երբ զանգահարեցի, արդեն անհասանելի էր։ Չանհանգստացա, մտածեցի՝ բարձրացան դիրքեր, կիջնի, կզանգահարի։ Բայց լուր ստացանք, որ իրեն լավ չի զգում։ Շտապօգնությունն իրեն տեղափոխեց Երևան, արդեն կոմայի մեջ էր։ Մի քանի օր հիվանդանոցում պահեցին, ասացին՝ այլևս չի վերականգնվի»։

Էդիկը մահանում է սեպտեմբերի 20-ին։ Այս պատմությունը յուրահատուկ նվիրում է մարդուն, ով մշտապես նետվել է մարտի, կամավորագրվել բոլոր պատերազմներին, ում համար հայրենիքը եղել է բարձրագույն արժեք։ Նա չունի մեդալներ, անգամ հրաժարվել է թոշակ ստանալու առաջարկից։ Աիդան ասում է՝ այս պատերազմի ժամանակ է հասկացել, թե ինչու։ Մտածել է, որ եթե առողջական խնդիրները փաստաթղթային հավաստում ստանան, իրեն թույլ չեն տա մասնակցել պատերազմին։ «Անգամ նկարվել չէր սիրում։ Վերջին շրջանում, երբ խմբակային նկարներ էին անում, մի անկյունում՝ քիչ տեսանելի հատվածում կանգնում էր, որ չերևար։ Չէր սիրում իր անձը մեծարել։ Մեզ էլ էր այդպես մեծացրել»։

Աիդան ասում է՝ հայրիկի կորուստն աննկարագրելի ցավ է։ «Մեր ընտանիքը մարեց։ Իրենից հետո մենք՝ իր երեք զավակները, կարծես միանգամից ծերացանք։ Նա մի ուրիշ լույս էր մեր ընտանիքում և շրջապատում, որտեղ լինում էր, կարծես կենդանություն ու շունչ էր հաղորդում այդ միջավայրին։ Նույնիսկ հիմա ես առաջնորդվում եմ իր խորհուրդներով։ Հայաստանի ամեն անկյուն մեզ տարել է։ Հետո արդեն իր թոռների հետ էր շրջում Հայաստանի հատկապես այն վայրերում, որտեղ պատմական հետք կար։ Տանում էր, պատմում իր իմացածը, կարծես շտապում էր ամեն ինչ փոխանցել մեզ»։

Հ. Գ. - Էդիկ Ալավերդյանը հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest