Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



