Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


8 խորհուրդ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Ձմռանը մաշկը պահանջում է ավելի հոգատար խնամք: 
 
Դրսում ցուրտ եղանակը և տաք ջերմաստիճանը տանը վնասում են մաշկը: 
 
Ձմռան ցուրտ եղանակներին նկատում ենք, որ մեր մաշկը դառնում է խամրած և չափազանց զգայուն: Սակայն հետևելով խորհուրդներին, դուք կարող եք պահպանել ձեր մաշկի գեղեցկությունը: 
 
1. Ընտրեք ճիշտ ձմեռային քսուքներ 
Ցուրտ եղանակներին մաշկը պահանջում է ավելի մանրակրկիտ խնամք: Մաքրումը, սնուցումը և պաշտպանումը պետք է սկսել ձմեռային կրեմի ընտրությունից: Ձմեռային կրեմները պարունակում են ավելի բարձր քանակությամբ յուղային բաղադրիչներ, որորնք էլ  պաշտպանում են մաշկը կոպտացումից: Այդ կրեմներում պարունակվում է վիտամին  A, C, և E, որոնք բարձրացնում են մաշկի պաշտպանվածությունը արտաքին գործոններից: Պարբերաբար օգտագործումից հետո, պաշտպանական թույլ հատկություններ ունեցող  մաշկը դառնում է ավելի պաշտպանված: 
Կարևոր է՝ կրեմը պետք է քսել դուրս գալուց 30 րոպե առաջ:
 
2. Խոնավեցրեք մաշկը
Ջերմաստիճայանի տատանումների պատճառով մաշկը ավելի շուտ է կորցնում խոնավությունը: Մաշկի չորացումից խուսափելու համար պետք է օգտագործել մաշկը խոնավեցնող միջոցներ: Այդպիսի կրեմները կարող են լինել բուսական բաղադրիչներով, բնական միկրոէլեմենտներով, ինչպես նաև հիալուրոնային թթուն: Կրեմը գնելիս ուշադրություն դարձրեք, որ այն համապատասխանի ձեր մաշկի տեսակին: 
Կարևոր է՝ մի սպասեք մինչև երեսը և մաշկը դառնան ամբողջությամբ չոր: Երբ ջերմաստիճանը նվազում է, սկսեք պարբերաբար խոնավեցնել մաշկը: Եվ աշխատեք հնարավորինս շատ ջուր խմել, այն օգնում է դիմակայել ցուրտ եղանակներին: 
 
3. Ձեռնոցներ կրեք
Հաճախակի մենք առհամարհում ենք այս խորհուրդը և սկսում ենք կրել ձեռնոցներ միայն այն ժամանակ, երբ մեր մաշկը չորանում և ճաքճքում է: -10-15 աստիճանի ժամանակ ձեռնոցներ չկրելը կարող է բերել մաշկի լուրջ վնասմանը: Հիշեք, որ ձմռանը մաշկը շատ անգամ ավելի զգայուն է, այդ իսկ պատճառով ձեռնոցներ կրելը պարտադիր է:
Կարևոր է. քսեք ձեռքերի կրեմը դուրս գալուց մի քանի ժամ առաջ, որ այն հասցնի ներծծվել: 
 
4. Ընդունեք սառը ցնցուղ
Այսպիսով դուք ոչ միայն կկոփվեք, այլ նաև կպաշտպանեք ձեր  մաշկը: Հայտնի է, որ տաք ցնցուղը հեռացնում է մաշկի պաշտպանիչ հատկությունները դարձնելով այն ավելի զգայուն: 
Կարևոր է. Նույնիսկ յուղոտ մաշկ ունենալու դեպքում  ձմռանը ավելի լավ է խուսափեք օճառի օգտագործումից: Այն կարելի է փոխարինել խոնավեցնող գելով և քսել խոնավեցնող կրեմ: 
 
5. Մի հրաժարվեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միջոցներից
Շատերի կարծիքով պաշտպանիչ կրեմները պետք է օգտագործել միայն ամռանը, սակայն մասնագետները պնդում են, որ այն պետք է օգտագործել տարվա բոլոր եղանակներին: 
Մաշկի համար վնասական ուլտրամանուշակագույն ճառագայթները արտացոլվում են նաև ձմռանը: 
Կարևոր է՝ ձմռանը դահուկասպորտով զբաղվելիս պետք է օգտագործել պաշտպանիչ կրեմ, քանի որ արևը ձյան վրա արտացոլվելով կարող է զգալի վնաս հասցնել մաշկին: Պետք է օգտագործել SPF-40 կամ SPF-50 պաշտպանիչ աստիճանը ունեցող կրեմներ: 
 
6. Հետևեք սննդակարգին 
Ցուրտ եղանակներին մաշկը լիովին արտացոլում է մեր օրգանիզմի առողջական վիճակը: Հոգ տարեք այն մասին, որ ցուրտ եղանակներին ձեր ճաշացանկում լինեն  բանջարեղեն և մրգեր, վերջիններս հարուստ են վիտամիններով: 
Ցուրտ եղանակին օրգանիզմը ավելի մեծ քանակությամբ ճարպ է պահանջում, այդ իսկ պատճառով հրաժարվեք ցածր կալորիականություն ունեցող դիետաներից: Ճաշացանկում ավելացնելով ձուկ, բանջարեղեն և կաթնամթերք: 
 
7. Դիմահարդարում անելն ու այն մաքրելը պետք է ճիշտ լինի
Ցածր ջերմաստիճանի ժամանակ լավ է օգտագործել ավելի բարձր յուղայնություն ունեղցող կոսմետիկա: Դուրս գալուց առաջ մի փոքր դիմափոշի արեք, այն կպաշտպանի ձեր մաշկը: 
Ձմռանը մաշկը մաքրելիս ավելի լավ է հրաժարվել ջրից և սպիրտ պարունակող տոնիկներից: Երեսը սրբեք ալկոհոլ չպարունակող տոնիկով կամ հատուկ քսուքներով, որոնք չեն վնասի ձեր մաշկը: 
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia