Երևանում բախվել են «Kia Forte»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 36-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել «Opel Zafira»-ն։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
2
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
3
Unisport – Armenian Futsal Cup holder
4
Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League
5
Unibank Launches Biometric Identification in UNIMobile App



