ՉԼ․ Լամին Յամալը չի խաղա «Նյուքասլ Յունայթեդի» դեմ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը բաց կթողնի անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ մրցախաղը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։ 18-ամյա ֆուտբոլիստը աճուկային վնասվածք ունի, հաղորդում է The Athletic-ը։
Լամին Յամալը բաց էր թողել նաեւ «Վալենսիայի» դեմ հանդիպումը Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում։ Կատալոնական թիմը հաղթել էր 6:0 հաշվով։
«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել էր, որ Լամին Յամալը վնասվածք է ունեցել Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերյան հանդիպումներում խաղալիս։
«Նյուքասլ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



