Բանգլադեշում հագուստ բաժանելիս հրմշտոցի ժամանակ առնվազն 17 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԲանգլադեշում անվճար հագուստ բաժանելիս հրմշտոցի ժամանակ առնվազն 17 մարդ է մահացել:
«Ֆրանս Փրեսի» փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Միմենսինգհ քաղաքում: Հրմշտոցը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ նեղ դարպասներով փորձել են մտնել ֆաբրիկա, որտեղ անվճար հագուստ էին բաժանում:
«Առայժմ հայտնաբերել ենք 17 դի, որոնց մեծ մասը աղքատ ու հյուծված կանայք են»,-ասել է քաղաքի ոստիկանության պետ Մոյնուլ Հակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ նախքան ոստիկանության ժամանելը հարազատները տարել են դիակների մի մասը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



