Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Եվրամիության ղեկավարության հետ
INTERNATIONAL NEWSՎրաստանի պատվիրակությունը՝ հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, երկօրյա այցով ուղեւորվում Է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կվիրիկաշվիլիի այցը կսկսվի Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմամբ: Նախատեսված են նաեւ Վրաստանի վարչապետի հանդիպումները Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության եվրակոմիսար Յոհանես Հանի հետ:
Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի եւ տարբեր հարցերով զբաղվող եվրակոմիսարների հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



