Որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին. Նարեկ Կարապետյան
SOCIETY«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են Ալավերդի եւ հանդիպում ունեցել բնակիչների հետ։ Այս մասին շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։
Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։
Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր»,– ասել է նա։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



