Սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան
INTERNATIONAL NEWSԱռաջիկայում սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպաn Պյոտր Սվիտալսկին:
«Այցի ժամկետը բավական մոտ է, ես չեմ ուզում հայտարարություն անել, որովհետև դա իմ պատասխանատվության խնդիրը չէ: Կարող եմ ասել, որ այդ այցը մենք նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին: Երեկ աշխատանքային ճաշ ունեցանք Արտաքին գործերի նախարարի հետ, այցելության մասին հարցը առաջին կետն էր: Այս այցը շատ կարևոր է, մենք կարծում ենք, որ այս գործընթացը կխթանի մեր հարաբերությունները: Երկու կողմերը համակարծիք են»,-ասաց դեսպանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



