Գյումրու «Սիրեմ Գը» պուրակի պատմությունը. Լիլիթ Ղարաջյան
SOCIETYԳյումրիում մեր ընկերությունը ներդրումային նպատակով գնել էր տարածք, որը բաղկացած էր շենքից և ազատ տարածքից։ Հետագայում պարզվեց, որ շենքը պատմամշակութային արժեք ունի, և բիզնես պլանը հնարավոր չէր իրագործել։ Ընկերությունը չցանկացավ, որ այն անբարեկարգ մնա, ուստի որոշվեց ազատ տարածքում ստեղծել պուրակ և ինձ առաջարկվեց ղեկավարել այդ նախագիծը։
Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի ոգևորությամբ ստանձնեցի ինձ համար լրիվ նոր ու անծանոթ այդ ոլորտը։
Մեր նպատակն էր, որ պուրակը խորհրդանշի Գյումրու արժեքներն ու գյումրեցիներին։ Խորհրդանիշները ընտրելիս հաշվի առնվեցին նաև գյումրեցիների կարծիքները, ինչը մեզ օգնեց առավել ճշգրտորեն արտացոլել քաղաքի ոգին։ Հենց այդ նպատակով էլ այնտեղ տեղ գտան «Սիրեմ Գը» գրառումը և կլկլանի տեսքով ցայտաղբյուրը։
«Սիրեմ Գը» պուրակը բացվեց 2019 թվականի սեպտեմբերի 21-ին։
Հ.Գ. Շնորհակալություն Narek Karapetyan այս նախաձեռնության և ինձ տրված հնարավորության համար։
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
4
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
5
Unisport – Armenian Futsal Cup holder



