Սահակաշվիլին հայտարարել է, թե ուկրաինացիները կարող են նվաճել Ռուսաստանը, եթե նրանց ամերիկյան զենք տան
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ամբողջ Ռուսաստանը, եթե նրանց արդի ամերիկյան զենք տրամադրվի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն Է: Բայց ավելի նորը կա ԱՄՆում, եւ եթե նա այն տրամադրի, եւ Ուկրաինան պայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլինի»,- ասել Է Սահակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի զինվորների ոգին լավագույնն Է աշխարհում, եւ եթե նրանց տրվեն անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ եւ զենք, նրանք կկարողանան նաեւ ամբողջ Ռուսաստանը գրավել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



