Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


Դատարանը կալանավորել է 30-ամյա տղային, ով մաhացած հորը 1 ու կես օր տանը պահելուց հետո թաղել էր դաշտում. Shamshyan

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Միքայել Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրիի բնակիչ 30-ամյա Արայիկ Գ.-ի նկատմամբ, ով կասկածվում է այս տարվա մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում 64-ամյա հորը սպանելու, 1 օրից ավելի տանը պահելու, ապա Մուշ թաղամասին հարակից դաշտամիջյան հատվածում հողով ու քարերով թաքցնելու մեջ և այդ զարհուրելի հանցագործությունը 5 ամիս անց բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մուշի բաժնի պետ Ալեքսյան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ծառայողների՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ՝ համագործակցության արդյուքում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արփինե Շտոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելով և խորհդակցական սենյակից վերադառնալով որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Արայիկ Գ.-ն դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել էին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: 

Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
 
Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերել և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել էին ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանել էր կատարածը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանել էր հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի և ավարտվել սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արդյունքում հայրը մահացել էր (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահել էր տանը, փոխել հագուստները, հորը հագցրել նոր շորեր, ապա փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս էր բերել տնից և տարել Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս էր փորել, մարմինը նետել փոսի մեջ, հողով ու քարերով փակել, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետել էր աղբամանը: 
 
Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնել էր, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց արել՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում: 
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 
 
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:
 
Մինչ քննիչը կաշխատեր կասկածյալի հետ, դեպքի վայրում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով՝ դեպքի վայրը սահմանազատել ու մոտ 6 ժամից ավելի ծառայություն են կատարել պարեկներն ու համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սահմռկեցուցիչ հանցագործությունը բացահայտվել է շնորհիվ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հակառակ դեպքում այդ հանցագործությունը գուցե չբացահայտվեր, մահացածի մարմինը մնար հողի տակ: 

Հետևեք մեզ՝ այստեղ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest