Գազայում մեկ օրում 60-ից ավելի զոհ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել և հարձակումներ իրականացնել Գազայի հատվածի տարբեր տարածքների վրա, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 61 զոհ և 220 վիրավոր։ Զոհերի զգալի մասը բաժին է ընկել Գազա քաղաքին։
Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով Գազա քաղաքի կենտրոնում բնակելի շենքեր են ավերվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք կշարունակեն «վճռականորեն գործել մինչև պատերազմի բոլոր նպատակներին հասնելը՝ մեր հողում մեր ապագան ապահովելու համար»։
Ըստ հրապարակումների՝ իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքի մոտակայքում գտնվող պաղեստինյան Բիրզեյթ համալսարանի վրա՝ վնասելով գույքը և տարածելով սպառնալիքներով լի հայտարարություններ։
Համալասարանը հայտարարել է, որ տեղի ունեցածը պաղեստինյան կրթության դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն է։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65 344-ի, վիրավորվել է 166 795 մարդ։
2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ



