Արաքս գետի վրայով Իրանն ու Ադրբեջանը կապող կամրջի կառուցումը կավարտվի տարեվերջին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աղբանդ-Քելալեհ շրջանում Արաքս գետի վրայով Իրանն ու Ադրբեջանը կապող նոր կամրջի կառուցումը նախատեսվում է ավարտել տարեվերջին։
Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքների մոտ 63 տոկոսն արդեն ավարտվել է։
Դեմիրչիլուն նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում իրանական կողմում դեպի Ջուղի տանող մայրուղու ընդլայնման ուղղությամբ։ Քելալեհից մինչև Ջուղի մայրուղու ընդլայնման շրջանակում մի քանի թունելների կառուցում է նախատեսվում։
«Այդ մայրուղին կառուցվում է Իրանի սեփական միջոցներով։ Այն Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հեշտ և անվտանգ տեղաշարժվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի միջև»,- ասել է Դեմիրչիլուն։
Նա հավելել է, որ Իրանը նպատակ ունի ավելացնելու Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը երկու հիմնական ոլորտներում՝ «արտացոլելով երկու երկրների միջև աճող տնտեսական կապերը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



