ԶՊՄԿ-ում շարունակվում է թվայնացման լայնածավալ ծրագիր
SOCIETYԱնցյալ շաբաթ մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատավարձի հաշվառման ավտոմատ համակարգի (1С։ЗУП) ներդրումը: Ընկերության համար նախագիծն ունի ռազմավարական նշանակություն։ Ընկերության թվայնացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ այն կարևորագույն քայլերից մեկն է։
Մեր վերջնական նպատակն է բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման (HR) գործընթացները, արդիականացնել ոլորտը և համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին։
Նախագծի իրականացումով ակնկալվում է՝
Աշխատակազմի հաշվառման և աշխատավարձի հաշվարկման գործընթացների արդյունավետության բարձրացում
Տվյալների որակի և գործընթացների թափանցիկության բարելավում
Նոր համակարգում աշխատակիցների գործունեության համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծում
Այս փուլում դասընթացին մասնակցել են ծրագրի հիմնական օգտատերերը՝ այն աշխատակիցները, որոնց պարտականությունների մեջ է մտնում․
• Գործընթացների վերլուծությունը և օպտիմալացումը
• Տվյալների մշակումը
• Համակարգի թեստավորումը և կիրառումը
Տվյալների միգրացիան դարձել է հիմնական առաջնահերթություններից մեկը, որի աշխատանքներն արդեն սկսվել են հենց օգտատեր-աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։
Հաջորդ քայլը՝ երկու համակարգերի զուգահեռ շահագործումն է, որը թույլ կտա մինչև ամբողջական անցումը համակարգին, ստուգել հաշվարկների ճշգրտությունը և հայտնաբերել հնարավոր շեղումները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



