Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Չորրորդ հանրապետություն՝ առանց հիշողության, առանց Արարատ, առանց հայ

POLITICS

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին սկսել է որպես ընդդիմադիր լրագրող և մինչ օրս, արդեն ավարտելով վարչապետության երկրորդ ժամկետը, պահպանում է այդ տարիների գործելաոճը։ Որոշ իմաստով Նիկոլը եզակի երևույթ է. պետությունների ղեկավարները սովորաբար նախընտրում են ստեղծարար գործունեություն և կառուցողական հռետորաբանություն։ Մինչդեռ Փաշինյանը, երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից՝ անպայման ինչ-որ մեկին մեղադրել։ Նրա նախընտրած գործունեությունը ավերիչ է՝ կարծես նրա առաքելությունը դեռ պայքարելն է ռեժիմի դեմ, այլ ոչ թե ղեկավարել այն։

Եվ լավ կլիներ, եթե խոսքը վերաբերեր այն խնդիրներին, որոնք անմիջապես վարչապետի իրավասության ներքո են՝ աղքատություն, տնտեսության գահավիժում, գյուղերում աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա, բնական և տեխնածին աղետներ և այլն։ Բայց ոչ, այդ ամենը նրան չի հետաքրքրում։ Նրա սուր քննադատության թիրախներն այլ են՝ հայկական ազգային մենթալիտետը, ազգային խորհրդանիշերը, ժողովրդի վերաբերմունքը սեփական անցյալի և պատմական հիշողության հանդեպ։ Եվս մեկ «արժանապատիվ» գործ է, ըստ Փաշինյանի, քայքայել Եկեղեցին, ընդ որում՝ մեթոդներով, որոնք ավելի բնորոշ են ծայրահեղական կազմակերպություններին, քան իրավական պետությանը։

Նույնիսկ հայկական հայրենասիրությունը Նիկոլին դուր չի գալիս։ Վերջերս նա հայտարարեց, որ հայերը «ապրում են Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի հայրենասիրության մոդելով», որը պետք է քանդել և հայրենիքը սիրել այլ կերպ՝ «փաշինյանական» ձևերով։

Անհասկանալի է, թե ինչու է ոչ ժողովրդական քաղաքական գործիչը՝ մոտ 13 % վարկանիշով, կարծում, որ ունի իրավունք և հնարավորություն վերադաստիարակելու մի ամբողջ ազգ։ Բայց, ինչ արած, Փաշինյանը պարզապես շատ վատ կարծիք ունի Հայաստանի մասին և որոշել է վերափոխել այն։ Իր վերջին ուղերձներում՝ ուղղված Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը առաջին նախագահի օրոք տեղի ունեցած գործընթացները անվանեց «ագրեսիա» և «օկուպացիա», այսինքն՝ փաստացի հայտարարեց, որ Հայաստանը եղել է ագրեսոր և օկուպանտ (ուժեղ է, ինչ խոսք)։ Գուցե նա պարզապես որոշել է պատժել Հայաստանը, իր կարծիքով, գործած մեղքերի համար։ Շատ նման է դրան։

Ի դեպ, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու է Չորրորդ հանրապետություն՝ փաստելով, որ, ըստ իր կառավարման արդյունքների, նա հիմնաքանդ է արել Երրորդ հանրապետությունը։ «Հիանալի» Չորրորդ հանրապետություն. ադրբեջանական էքստերիտորիալ գոտի Սյունիքում, նոր Եկեղեցի (որտեղ ամեն ինչ կլինի Փաշինյանի ճաշակով), ազգային խորհրդանիշերի արգելք, Ցեղասպանության հիշատակի ջնջում, առանց Արարատի, այդ թվում՝ զինանշանը (լավ կլինի նաև քարապատել բոլոր պատուհանները, որ բացվում են դեպի Արարատ, հանկարծ թուրքերի զգացմունքները չվիրավորենք), և... մեկ երրորդ ադրբեջանական բնակչություն...

Արդարության համար պետք է նշել, որ Փաշինյանի օգտագործած մանիպուլյացիաները հաճախ արդյունավետ են ազդում լսարանի վրա։ Նրա ելույթները առաջին հայացքից թվում են անհեթեթություն՝ կապակցվածության բացակայությամբ ու հիստերիայով, բայց իրականում դրանք հմուտ սադրանքներ են։ Լրագրողական անցյալում Նիկոլը հիանալի սովորել է մանիպուլացնել և սադրել։ Նա գիտի, թե ինչպես անմեղին էլ կարող է «մրոտել» չեղած տեղը, գիտի՝ ինչպես հակառակորդի ճամբարում սերմանել կոնֆլիկտ և պառակտել այն, գիտի՝ ինչպես գտնել դաշնակիցներ՝ իր նման ավերողներ (հիշենք պատմությունը քահանա Արամ Ասատրյանի հետ)։ Գիտի՝ ինչպես լինել պոպուլիստ, հմտորեն շեղում է ուշադրությունը էականից։ Մենք գործ ունենք հմուտ մանիպուլյատորի հետ, որը հիանալի հասկանում է՝ ինչ է անում։

Փաշինյանի վերջին մանիպուլյացիաներից է նրա կիսակապակցված ուղերձը, որտեղ նա կոչ է անում երեք նախկին նախագահներին գալ բանավեճի՝ այն բանտախցում, որտեղ ինքը նստած է եղել, և իրենց հետ բերել նաև Կաթողիկոսին։ Ոչ, գինովցած մարդու խոսք չէ, ինչպես ոմանց թվացել է։ Սա լավ հաշվարկված քայլ է՝ նա ստիպում է լսողին ամբողջ ընդդիմությունն ընկալել որպես միասնություն՝ «նախկիններ», որոնք ընտրողների կողմից ընդունվում են առանց ոգևորության, և այդ «միասնության» մեջ ներառում է նաև Կաթողիկոսին։ Եվ նաև ստեղծում է տպավորություն, որ Գարեգին Երկրորդը ինչ-որ կապ ունի պատժիչ համակարգի և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հետ։ Եվ նման օրինակներ հանդիպում են ամեն օր։

Սակայն նույնիսկ ամենահմուտ մանիպուլյատորը չի կարողանա անվերջ մոլորեցնել հայերին, և վարչապետի պաշտոնում Փաշինյանի օրերը հաշված են։ Իսկ նրանից հետո եկող նոր իշխանությունը ստիպված կլինի վերականգնել այն, ինչ նա ավերել է։ Դա դժվար կլինի, քանի որ Փաշինյանը խարխլել է ապագա վերականգնման բազմաթիվ հիմքեր։ Սակայն հայերի մեծամասնությունը կհամաձայնի, որ Նիկոլի հեռանալով ամենավատը կմնա անցյալում։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference