Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ողբերգական պայթյուն Արցախում՝ բենզինի պահեստարանում. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիները ալժիրցի մուսուլման զինծառայողներ են):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:

1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:

1944 –վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:

1944 –ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:

1990 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:

1991– Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:

1992–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, որը, սակայն, չի պահպանվել:

2007–Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ՏերՊետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

2013– արցախցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Արցախի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։

2017–Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

2020–կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

2022– կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքում, որոնցից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել:

2023–ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստարանում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան, 170 մարդ զոհվել է, 290–ը՝ վիրավորվել:

ԱՇԽԱՐՀ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:

1066 – կայացել է Ստեմֆորդ-Բրիջի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների վերջին ճակատամարտն է, որտեղ նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքսոնական բանակի կողմից:

1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է Խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:

1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:

1513 –իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:

555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը (Աուգսբուրգի համաձայնագիր)՝ կնքված Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։

1644 –ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1818 – անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:

1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ուիլ յամ Ֆոլքները:

1906 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

1926 – Հենրի Ֆորդն իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:

1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:

1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը՝ Պեդրո Ալմոդովարը:

1956– շահագործման է հանձնվել Տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:

1968–ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:

1970– վախճանվել է 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը՝ գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկը:

1972–Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի անդամակցությունը Եվրամիությանը:

1974 – «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:

2002 – Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities