Օրվա բաղադրատոմսը. Պանրով կարկանդակներ
LIFEԲաղադրիչներ
Խմորի համար՝
կաթ – 400 մլ
կարագ – 100 գր
աղ – 0,5թ/գդ
շաքարավազ – 1ճ/գդ
չաման – 1 պտղունց
խմորիչ – 10 գր
ալյուր – 300գր
Միջուկի համար՝
պանիր սուլուգունի – 150գր
սամիթ – 50գր
Պատրաստման եղանակ
- Պանիրը անկացնում ենք մեծ քերիչով: Սամիթը` մանր կտրատում ենք և խառնում պանրի հետ:
Կաթը տաքացնում ենք, ավելացնում ենք խմորիչը և խառնում։ Կարագը ալյուրի մի մասի, աղի և շաքարավազի հետ տրորում ենք և ավելացնում մի քիչ չաման։ Այնուհետև այդ խառնուրդին ենք ավելացնում կաթում լուծված խմորիչը, աստիճանաբար ալյուր ավելացնելով փափուկ խմոր հունցում։ Խմորը թողնում ենք 40 րոպե հանգստանա։ - Խմորը երկու հավասար մասի ենք բաժանում. այդպես ավելի հարմար է գրտնակել և կարկանդակներ ձևավորել (կարկանդակները կլինեն ավելի կոկիկ և քանակային առումով ավելի շատ )։ Միջուկը լցնում ենք յուրաքանչյուր շերտի վրա:

- Ռուլետի տեսքով փաթաթում ենք և օղակաձև կտրատում։ Կարող ենք մի քիչ քունջութ լցնել վրան։

- Թողնում ենք 10-15 րոպե, այդ ընթացքում էլ ջեռոցը կտաքանա։
Թխում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ահա և պատրաստ են գեղեցիկ, վարդագույն և անուշաբույր կարկանդակները։
Բարի ախորժակ։
Այս համադրությամբ շատ համեղ պանրով կարկանդակներ են ստացվում, սակայն եթե չունենք սուլուգունի պանիր, կարող ենք այլ տեսակի պանրով փոխարինել այն:)
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



