Սեյրան Օհանյանը վերջին օրերին սահմանին լարվածություն նվազում է արձանագրում
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը թուլացել է: ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2016թ. ընթացքում մի քանի անգամ եղել են իրավիճակներ, երբ լարվածությունը բարձրացել է: Սակայն վերջին օրերին լարվածություն նվազել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը նշեց, որ կրակոցները մի փոքր շատացել են Տավուշի մարզում: «Ամեն դեպքում մեր հրամանատարներն այնտեղ ամեն ինչ վերահսկողության ներքո են պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպման մեխանիզմներ կիրառվեն»,- եզրափակեց նախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



