Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Գյումրուց՝ Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

POLITICS

Վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների որակով։ Մասնավորապես, կրկնում էր իր սիրելի թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում։

Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։ Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։  Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կա՛մ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես, օրինակ՝ Վեդիում, կա՛մ հաղթած ընդդիմադրին բանտ են ուղարկում, ինչպես, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին, կա՛մ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես, օրինակ՝ Գյումրու դեպքում։

Այս ամենը, երկրում ստեղծված չարության, ատելության մթնոլորտը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավապահ ամբողջ համակարգը զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելով ու ընդդիմադիրներին «պատերին ծեփելով», չէր կարող հետևանքներ չունենալ: Ու պատահական չէ, որ շատերի համոզմամբ, այդ ամենի հետևանքն է նաև այն, ինչ եղավ Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ՝ սեպտեմբերի 24-ի գիշերը…

Առա­վել ևս, որ այս­տեղ ամիս­ներ առաջ եղել է լար­վա­ծու­թյուն, ու իրա­վա­պահ­նե­րը տրա­մա­բա­նո­րեն պետք է կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­ին: Էլ առավել ևս, որ երեկ արդեն հենց իրենք՝ իրավապահները, հայտարարեցին, թե կատարվածը «փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:

Հիշեցնենք, որ մարտին Վալոդյա Գրիգորյանը «համարձակվեց» հաղթել Փաշինյանի թեկնածուին համայնքային ընտրություններում. դա արդեն Գրիգորյանի երկրորդ հաղթանակն էր «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Առաջինը նա արձանագրել էր 2021-ին։ Բայց այդ անգամ ՔՊ-ին հաջողվեց մանիպուլյացիաներով թույլ չտալ նրա իշխանության գալը՝ ուղղակի սաբոտաժի ենթարկելով Փարաքարի ավագանու աշխատանքը և, ինչպես ասում են, «անօրինական ճանապարհով» իշխանության բերելով իրենց մարդկանց (բայց չէ՞ որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, իհարկե)։ Վալոդյա Գրիգորյանը չհանձնվեց և 2025-ին կրկին հաղթեց՝ ստանալով համոզիչ 57 տոկոս, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի կիրառմանը։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ճնշումը տեղական իշխանության վրա, նշել է, որ ժողովրդի կողմից ընտրված և քաղաքացիների վստահությունն ու սերը վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների։ Իսկ բարձրագույն իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։

Այսպիսով, Փաշինյանի իշխանությունը կոփված պողպատով ջախջախում է երկրի ժողովրդավարությունը և ժողովրդի կամարտահայտությունը:

Ավելին, «երրորդ ուժի» ծիլերը, որոնք տեղ-տեղ սկսում են ճանապարհ հարթել հանրապետությունում, Փաշինյանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ ժողովրդի կամքը վարկաբեկելն անհամեմատ դժվար է: Ահա թե ինչու յուրաքանչյուր արժանապատիվ մարդու պարտքն է՝ աջակցել նրանց, ովքեր, ձգտելով արդարության և ճշմարտության, վտանգում են իրենց։ Այդպիսի անհատներին պետք է գնահատել։

Հայ հասարակությունը լավ գիտի, թե ինչ «գին» ունեն Փաշինյանի ռեժիմի «ժողովրդավարական ինստիտուտները»։ Հետաքրքիր է, որ Ֆեյսբուքում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ուղղված Փաշինյանի ցավակցական գրառման մեկնաբանություններում  օգտատերերի մեծ մասը տեղի ունեցածի համար մեղադրում է իշխանություններին և ընդգծում երկրում տիրող անօրինականությունը։

Հանրային կարծիքը չես լռեցնի։ Բոլորին բանտերը չես լցնի: Հայաստանի քաղաքացիները, որոնք ընկել էին ապատիայի մեջ, այժմ, կարծես, նորից սկսում են գլուխ բարձրացնել։ Ու շատ հնարավոր է, որ շուտով Փաշինյանն իր դեմագոգիայի, անօրինության և հակահայկական քաղաքականության համար ինքը դառնա «նախկին»։

Սպասելու շատ չի մնացել:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference