Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և իրեն ուղղված քննադատությունների մասին
LIFELife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը:
-Անի, հայտարարել եք, որ «6-րդ զագայարան» հեռուստաշոուի նոր եթերաշրջանում չեք նկարահանվելու, պատճառը ո՞րն է:
- Նախ հոգնում եմ շատ, հետո թող մեծամիտ չթվա, բայց 3-րդ եթերաշրջանում չկային այն փորձագետները, որոնց հետ կարելի էր նստել ու մրցել: Իհարկե, ես շատ եմ սիրում առհասարակ բոլոր փորձագետներն, նրանք շատ լավ մարդիկ են, բայց ուժային իմաստով ինձ համար նրանք անհավասար էին, ես ավելի ուժեղ էի: Այս հաղորդման մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը պարապությունից վատ մեկնաբանություններ էին տարածում ֆեյսբուքում: Իմ ականջին հասել են անգամ այնպիսի լուրեր, թե իբր մենք՝ էքստրասենսներս, պրոդյուսերին՝ Հրաչ Մուրադյանին, գումար էինք տալիս, որպեսզի մեզ տեղեկություններ հայտներ հյուրի մասին, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Հաղորդումից հեռանալուս պատճառներից մեկն էլ դրսի հրավերներն են. շուտով երեք երկրում պետք է մասնակցեմ նման նախագծերի, կգնամ կմասնակցեմ ու հետ կգամ, որովեհետեւ այստեղ իմ տունն է, իմ հարազատները:
-Հաղորդման հյուրերից շատերը պնդումն են, որ «6-րդ զգայարանն» ընդամենը հեռուստաշոու է եւ որ էքստրասենսները նախապես գիտեն, թե ով է լինելու հյուրը:
- Կոնկրետ ես երբեւէ չեմ իմացել, թե ով է հյուրը: Ավելին ասեմ, անուններ չտամ, բայց շատ մարդկանց գիտեմ, ովքեր անձամբ են դիմում Հրաչ Մուրադյանին խնդրանքով, որ մասնակցեն այդ հաղորդմանը, բայց հետո, երբ իրենց մասին լսում են ցավոտ ճշմարտություններ, սրտնեղում են ու սկսում են բամբասել, թե դա շոու է եւ բոլորն էլ գիտեն, թե ով է հյուրը: Այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքում սխալ քայլեր են արել, էլ ինչո՞ւ են գալիս մասնակցում, որ հետո էլ բամբասեն: Ամոթ է, էսքան քննադատ չի կարելի լինել, իմ էջում մեկնաբանություններ են գրում, թե Անի Գրիգորյանը գումարներ է վերցնում ու ասում է, եթե այդ գումարները չբերեք կմահանաք, բայց Անի Գրիգորյանը երբեք իրեն նման բան թույլ չի տա, ճիշտ է մարդիկ ինձ ավելի շատ ճանաչեցինք այս հաղորդման շնորհիվ, բայց ես մինչ այդ հաղորդումն էլ ճանաչված պայծառատես եմ եղել:
Շարունակությունը՝ այստեղ



