ՆԱՏՕ-ն պատրաստ Է ՌԴ-ի հետ երկխոսության եւ «սառը պատերազմ» չի ցանկանում. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն հանդես Է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության օգտին, ձգտում Է խուսափել առճակատումից եւ նոր «սառը պատերազմից»: Այդ մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ առճակատման եւ նոր «սառը պատերազմի», մենք ցանկանում ենք խուսափել նոր «սառը պատերազմից»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատացել են 2014 թվականին Ուկրաինայի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, դաշինքը միակողմանի կարգով հայտարարել Է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



