Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Լիաննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
- Վանանդ Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
- Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
- Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
- Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին:
- Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
- Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:
- Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բարսեղյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
- Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Լոռու կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Վիգեն Հարությունյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
- Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ Էդուարդ Պողոսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին:
- Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



