Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն․ Միրզոյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։

Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի պատասխանները հնչած հարցերին:

Զբիգնև Պիսարսկի. Ես ասացի, որ Ձեր աջ կողմում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, լավ ընկերը։ Նա շատ փորձառու նախարար է։ Արարատ, պետք է նշեմ, որ մեծ նվաճում էր Ձեր պաշտոնավարման ընթացքում՝ օգոստոսին, Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Կարծում եմ, սա տեղի չէր ունենա առանց Հայաստանի հմուտ դիվանագիտության։ Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ արստեղ:

Պարո՛ն Միրզոյան, Դուք գիտեք, որ ես Հայաստանի մեծ երկրպագուն եմ և աջակիցը: Նախորդ բանախոսներին լսելուց հետո, ի՞նչ եք ակնկալում Եվրոպայից և Եվրոպական միությունից այս ոլորտում։ Եվ ինչպիսի՞ փորձ ունեք Եվրոպական միության հետ այս ոլորտում աշխատելու առումով։

Արարատ Միրզոյան. Նախևառաջ շատ շնորհակալ եմ Ձեր ներածական խոսքերի համար։ Չեմ կարծում եմ, որ ես այդչափ արժանացել եմ այդ խոսքերին, բայց Դուք, հավանաբար, չափազանց բարի գտնվեցիք։

Զբիգնև Պիսարսկի. Իրական դիվանագետ, շատ համեստ:

Արարատ Միրզոյան. Ի դեպ, ես դիվանագետ չեմ, իմ փորձը դիվանագիտական հիմքի վրա չէ։

Կներեք, որ սա ասում եմ, հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ այստեղ որոշակի շփոթություն կա։ Նախևառաջ, խոսքը Եվրոպայի, թե՞ Եվրոպական միության մասին է։ Սրանք տարբեր են։ Երբ դուք խոսում եք Եվրոպական միության մասին, մենք կարող ենք լինել պոտենցիալ անդամ, նույնիսկ հաջորդը։ Եթե դուք խոսում եք Եվրոպայի մասին, ապա Լիտվայի նախարարը բացարձակապես ճիշտ է. մենք հավասարապես Եվրոպայում ենք, ինչպես և դուք։

Մենք նաև մի փոքր անդրադարձանք Նոր Եվրոպային և Հին Եվրոպային: Խոսեցինք արժեքների և շահերի հակադրության մասին։ Այստեղ ես պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, սիրելի՛ բարեկամ։ Կարծում եմ՝ շահերն արժեքներն են։ Նկատի ունեմ, որ արժեքները պետք է լինեն շահերը, որովհետև, եթե դուք հարմարեցնեք ձեր քաղաքականությունն այն շահերի հետ, որոնք կարծում եք, որ նպաստավոր են ձեզ համար, այնուհետև մի օր, երկու օր, երրորդ անգամ գնալով փոխզիջման, հետքայլ եք անում ձեր արժեքներից, և այդ ժամանակ հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ, հավանաբար, ձեր իրական քաղաքականությունը հեռու է արժեքներից։ Այո, ԵՄ-ն ինձ համար առաջին հերթին ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին է։

Եթե ​​լինենզիջումներ, աչք փակվի մեկ երկրում,  ապա մյուս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա,  ի վերջո, ԵՄ-ն կդառնա պակաս հետաքրքիր և պակաս գրավիչ անձամբ ինձ համար։ Եվ ժողովրդավարության այս իմաստով Հայաստանը ևս ԵՄ է։ Մենք արդեն ժողովրդավարություն ենք, այո, անփորձ ժողովրդավարություն, բայց մենք արդեն հաստատված ժողովրդավարություն ենք, և, իհարկե, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարական բարեփոխումները։ Այսպիսով, շահերի և արժեքների այս դիլեման, կարծում եմ՝ ծուղակ է։ Դա արհեստական հարցադրում է։

Զբիգնև Պիսարսկի:  Եվ փոքր երկրների համար նման անցումային հարաբերությունների փուլում գտնվելն իսկապես վտանգավոր է։ Ներեցե՛ք, սա պարզապես պարզաբանում էր։

Արարատ Միրզոյան: Ներեցե՛ք, եթե ես ավելորդ շփոթություն ավելացրի։ Սակայն այո՛, Դուք ճիշտ եք։ Շատ իրադարձություններ են տեղի ունենում Եվրոպայի ռազմավարական հարևանությունում։ Եվ այո՛, կարող ենք սկսել Միացյալ Նահանգներից։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և նրա անդամ երկրների ամենաուժեղ դաշնակիցը, գործընկերն այսօր որոշակիորեն, իսկ երբեմն էլ էականորեն, կարող է տարբերվող կարծիքներ ունենալ ամենակենսական հարցերի շուրջ։

Կարծում եմ՝ սա, և կրկին նշեմ՝ դիտարկելով որպես դիտորդ, ստիպում է ԵՄ-ին վերանայել բազմաթիվ մոտեցումներ։ Օրինակ՝ մեծացնել իր ինքնիշխանությունը, ձևավորել ինստիտուտներ, որոնք կարող են ԵՄ-ին, որպես միություն, հավելյալ հավելյալ վստահություն հաղորդել:

Եթե նայենք դեպի արևելք, Եվրոպան իր համար մեծ ռիսկեր է տեսնում Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Վերջերս եղան նորություններ օդային տարածքի խախտման մասին։ Շատ բաներ են տեղի ունենում ԵՄ-ի շուրջ, և կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք առնվազն պետք է վերաիմաստավորվեն և վերագնահատվեն։

Բայց չեմ ցանկանում կենտրոնանալ միայն բացասականի վրա։ Աշխարհում նաև դրական գործընթացներ են ընթանում։ Եվ այստեղ կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասին, Հայաստանին։ Վերջերս մենք խաղաղություն հաստատեցինք Ադրբեջանի հետ, որի հռչակումը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Խաղաղության հռչակագիրը ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ այդ գործընթացի ականատեսն ու ստորագրողը նաև նախագահ Թրամփն էր։

Միաժամանակ մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, նախաստորագրեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը։ Մենք համաձայնության ենք եկել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչելու հարցում։ Մենք պայմանավորվել ենք ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց շրջանակներում պետք է ապաշրջափակվի երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքը։ Սա ասում եմ ցույց տալու համար այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումն ու խաղաղության հաստատումը ոչ միայն ապահովում են կայունություն կամ վերացնում են ԵՄ անմիջական հարևանությամբ առկա «մոխրագույն գոտի», այլև ստեղծում են նոր տնտեսական և առևտրային հնարավորություններ։

Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵՄ-ի համար: Սակայն, կրկին, դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնել կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից և մեզ հնարավորություն է տալիս ունենալ, օրինակ, առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ․ Հայաստանում մենք Ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն՝ մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, և այժմ արդեն ԵՄ գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'