Կոտայքում «Honda»-ն բախվել է ծառին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



