Արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը․ անցյալ տարի միջոցառման գլխավոր հովանավորը ԶՊՄԿ-ն էր
SOCIETYՀոկտեմբերի 3-ին և 4-ին, արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որն իր տեսակով աննախադեպ ծավալի և բովանդակության ոլորտային միջոցառում է։
Անցյալ տարի միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Մենք հպարտ ենք, որ այս տարի մեգանախաձեռնությանը միացել են հանքարդյունաբերական ու հարակից ոլորտների մի շարք գործընկերներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է բիզնես շրջանակների կողմից հանքարդյունաբերության կարևորության և դրա մեծ հեռանկարի գիտակցումը։
Ֆորումի երկօրյա օրակարգում ներառված են միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և մասնագետների ելույթներ, թեմատիկ պանելային քննարկումներ ու բանավեճեր, որոնց ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց միջազգային փորձով։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի մասնագետները՝ տեղացի մասնագետների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին, քննարկելու են կայուն զարգացման, հանքարդյունաբերության արդյունավետ կառավարման հեռանկարները, ինչպես նաև պետությանը և հասարակությանը առավել մեծ օգուտ բերելու ներուժը։
Մանրամասներն՝ այստեղ
Մանրամասներն՝ այստեղ
1
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
2
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
3
Unisport – Armenian Futsal Cup holder
4
Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League
5
Unibank Launches Biometric Identification in UNIMobile App



