Life.panօrama.am-ը գրում է.
Երիտասարդ ծնողները երկվորյակներ ունենալուց կարճ ժամանակ անց պարզել են, որ փոքրիկներն այնքան էլ նման չեն: Նրանք մաշկի տարբեր գույն են ունեցել, թեև ծնողները դա միանգամից չեն նկատել:
Բաց մաշկով փոքրիկ Անայան ժառանգել է մոր գեները, իսկ մուգ մաշկ ունեցող Միլան նմանվել է հորը: Տարբերությունները սկսել են ի հայտ գալ նրանց ծննդից մի քանի շաբաթ անց միայն:
Ծնողների խոսքերով մարդիկ ոչ միշտ են հավատում, որ երկուսն էլ իրենց աղջիկներն են: Մոր խոսքերով երեխաները տարբերվում են ոչ միայն մաշկի գույնով, այլ նաև բնավորությամբ:



