«Շտուդգարտ» -ի հարձակման ներուժը աներևակայելի մեծ է. Թոմաս Տուխել
SPORTԴորտմունդի «Բորուսիան» գերմանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչ խաղում փետրվարի 9-ին կմրցի «Շտուդգարտ» -ի թիմի հետ «Մերսեդես-Բենս-Արենա» մարզադաշտում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես» -ը, Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը խաղից առաջ ասուլիսում ներկայացրել է որոշ մանրամասներ:
«Նրանց հարձակման ներուժը աներևակայելի մեծ է: «Շտուդգարտ» -ը ունի լավ հավասարակշռություն հարձակման և պաշտպանության միջև: Ի դեմս Վերների և Կոստիչի, նրանք անհավանական արագություն ունեն հարձակման գծում: Բայց հիմնական խաղացողն ինձ համար Գենտերն է, ով խաղում է բարձր մակարդակի վրա երկար տարիներ: Նրանց տակտիկական ամենագլխավոր ուժը խաղում հակահարձակումներն են: Մենք պետք է ուշադիր խաղանք հարձակման գծում, որպեսզի հասցնենք կանխել պատասխան հակագրոհները» - ասաց Թոմաս Տուխելը:
«Շտուդգարտ» -ի հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչը ընտրել է 4-1-2-2-1 մարտավարությունը: Դաշտ դուրս կգան հետևյալ ֆուտբոլիստները ՝ Ռոման Բյուրկի, Մաթս Հյումելս, Սոկրատիս Պապաստադոպուլոս, Լուկաշ Պիսչեկ, Մարսել Շմելցեր, Իլկայ Գյունդողան, Հենրիկ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Գոնսալո Կաստրո, Յուլիան Վայգել, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ:
Դորտմունդի «Բորուսիան» 2006 թվականի օգոստոսի 26-ից ի վեր հակառակորդ թիմին հաղթել է 10 անգամ: Երեք խաղ ավարտվելէ «Շտուդգարտ» -ի հաղթանակով, իսկ 6 խաղերում էլ թիմերը գրանցել են ոչ-ոքի հաշիվը:
Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2015 թվականի նոյեմբերի 29-ին: Բունդեսլիգայի 14-րդ տուրի հանդիպումը ավարտվել էդորտմունդցիների 4:1 հաղթանակով: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:30 -ին: