Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Երկու նշանակալի մշակութային ձեռքբերում Երևանում. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան Սահմանադրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը, դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին՝ կազմակերպել խաղաղության գագաթաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալ յանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվել յանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007– Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը, բեմից իջնելով դահլիճ, ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել:

2011–Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել. բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013–վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի՝ որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016– առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ. ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։ 2017–Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

ԱՇԽԱՐՀ

3761մ.թ.ա. – ըստ հուդայականության, սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ.թ.ա.– ըստ մակեդոնական օրացույցի, այս օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ.թ.ա. 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան կայսրության նկատմամբ։

1604 – վրացական թագաժառանգ Գեորգիի և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակները Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1793 – ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել է ավելի քան 30 ֆրանսիական թագավոր, ինչպես նաև, ըստ լեգենդի, 5-րդ դարում դրանով օծվել է ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 – Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը։

1826 –Մասաչուսեթսում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849 – վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն՝ դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 – Վիեննայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 – ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 – կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 – Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 – առաջին անգամ 100 կին է ընդունվել Օքսֆորդի համալսարան։

1944 – ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնության են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 – Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին: 

1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։ 1971 – Օմանն անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 – ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան Սահմանադրությունը։

1987 – սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 – Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը

1993 – Ռուսաստանում № 1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996 – եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար:

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

2023– ՀԱՄԱՍ–ի կողմից սկսվել է լայնամասշտաբ ներխուժում Իսրայել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan