Ո՞րն է սպիտակ և սև շոկոլադների տարբերությունը
LIFEՇատերն են շոկոլադ նախընտրում, և այն, փաստացի, աշխարհում ամենասիրված աղանդերն է: Որոշ գիտական հետազոտություններ նույնիսկ ցույց են տվել, որ շակոլադ ուտելը կարող է նպաստել երկարակեցությանը, շատերն էլ պնդում են, թե այն կարող է սիրահարվելու զգացումն առաջացնել օրգանիզմում:
Շոկոլադը հայտնի է իր մուգ շագանակագույն գունով, սակայն կարելի է համտեսել նաև դրա ամբողջովին սպիտակ տարբերակը: Իսկ արդյո՞ք սպիտակ շոկոլադն իսկապես շոկոլադ է:
Շոկոլադի գինը` հատկապես լավ շոկոլադի, հաճախ որոշվում է ըստ դրա մգության աստիճանի` փաթեթավորման վրա դրա տոկոսայնությունը նշվելով, ինչպես օրինակ 35 %, 55 %, կամ 78% և այլն, որը ցույց է տալիս շոկոլադի մեջ կակաոյի փոշու և կակաոյի յուղի պարուակության չափը: Ցածր տոկոսայնությամբ շոկոլադները սովորաբար կաթնային են լինում, իսկ բարձր տոկոսայնությամբ շոկոլադը` մուգ կամ դառը:

Սպիտակ շոկոլադն իրականում, որպես այդպիսին, շոկոլադ չի ներկայացնում, և դրա բաղադրության մեջ չկան կակաոյի փոշի, կամ կակաոյի սերմեր: Սա իհարկե չի նշանակում, թե այն համեղ չէ, սակայն այն իրենից ներկայացնում է կաթի ու շաքարի հետ խառնած կակաոյի յուղ: Կակաոյի յուղը բուսական ճարպ է, ինչպես ձիթապտղի կամ եգիպտացորենի յուղը, և այն ստանում են կակաոյի ունդերի սերմերից:
Այլ կերպ ասած կակաոյի յուղը շոկոլադ չէ, այն պարզապես շոկոլադի բաղադրամասերից մեկն է: Ի դեպ, պետք է նշել, որ կակաոյի բարձր տոկոսայնությունը դեռևս չի ապանհովում դրա բարձրորակությունը: Շոկոլադ արտադրող ընկերությւոններից մեկն իր կայքում նշում է, որ բարձրորակ դառը շոկոլադը չպետք է իր մեջ պարունակի կակաոյի սերմերից, կակաոյի յուղից, շաքարից, լեցիտինից և վանիլինից զատ ուրիշ այլ բաղադրամասեր:



