Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հոկտեմբերի 3–4-ին կայացած «Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումի» ընթացքում ներկայացրեց իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը
SOCIETYԶանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հոկտեմբերի 3–4-ին կայացած «Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումի» ընթացքում ներկայացրեց իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը։
Սա ԶՊՄԿ-ի չորրորդ անընդմեջ ԲՍԿ (կայուն զարգացման) հաշվետվությունն է, որը կազմվել է միջազգային GRI, SASB, TCFD չափորոշիչներով։
Հաշվետվությունը կանցնի անկախ աուդիտ Grant Thornton ընկերության կողմից։
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ ինչպես նախորդների դեպքում, այս տարվա զեկույցը նույնպես ընդգրկում է ոչ միայն տարվա ձեռքբերումները, այլև այն խնդիրները, որոնք դեռևս լուծման կարիք ունեն։
Ինչպես այս դժվար ուղու նախորդ տարիներին, 2024թ-ին ևս եղան հպարտության և հիասթափության առիթներ։ Հաշվետվությունում ամփոփված են մի շարք կարևոր փաստեր, որոնք, իմ համոզմամբ, մանրամասն, ամբողջովին և անաչառորեն նկարագրում են մեր ուղին դեպի կայուն զարգացում»,-նշել է Ստեփանյանը։
ԶՊՄԿ-ն իր բաց և պատասխանատու վարքագծով շարունակում է մնալ ոլորտի առաջատար՝ ապացուցելով, որ պատասխանատու հանքարդյունաբերությունն ու կայուն զարգացումը կարող են լիովին համատեղելի լինել։
Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



