Տոնային քսուքներ՝ կանոններ օգտագործման համար
LIFEՏոնային քսուքները դիմահարարման կարեւորագույն մաս են կազմում, եւ դրանք ճիշտ օգտագոծելն անչափ կարեւոր է։ Որպեսզի տոնային քսուքը հավաքար լինի եւ չփայլի, այն կարող եք քսել սնուցող քսուքից հետո։ Այդպես քսուքը հավաքար կլինի։
Տոնային քսուքի վրայից դիմափոշի մի քսեք, համենայն դեպս՝ օրվա առաջին կեսին։ Իսկ եթե երեկոյան ինչ-որ տեղ ունեք գնալու, կարող եք մի փոքր փայլուն դիմափոշի օգտագործել։ Տոնային քսուքը պետք է քսել մատների ծայրեով, թեթեւ շարժումներով, ոչ թե հատուկ սպունգերով, ինչպես շատերը անում են։
Քսուքը քսեք ձգող շարժումներով՝ դեմքի կենտրոնից մինչեւ ծայրերը։ Որպեսզի տոնային կրեմը երկար մնա, չծորի քրտնելիս, կարող եք դրա վրայից հատուկ սփրեյ փչել։ Փչեք դեմքին, մատների ծայրերով շատ զգույշ տարածեք դեմքին, որպեսզի տոնային քսուքը չանցնի։ Այսպիսով, տոնային քսուքը շատ ավելի գեղեցիկ տեսք կունենա։



