Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է ԲՀԿ վերնախավին, որ վերջ տան «բազառներին»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԲՀԿ համագումարը, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է գարնան վերջ կամ աշնան սկիզբ, որպեսզի ԲՀԿ-ում խմորումները հանդարտվեն, կուսակցությունն ի մի բերվի խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ, քանզի այդ խմորումները փոշիացնում են նրա էլեկտորատի փշրանքները եւս:
Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կուսակցության վերնախավին, որ վերջ տան «բազառներին», որ կուսակցությունում ստատուս-քվոն պահպանվելու է, ղեկավար է մնալու Նաիրա Զոհրաբյանը: Այդպե՞ս է. մեր հարցին ի պատասխան, «վերնախավը» պատասխանեց. «Մենք հազար անգամ ձեզ ասել ենք, որ Հովիկ Աբրահամյանը որեւէ առնչություն մեր կուսակցության հետ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



