Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԱնկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետ խորհրդակցությունները շարունակվում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



