Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել է «Շտուտգարտ»-ի դեմ խաղում
SPORTԳերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում էր խաղին «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում եւ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին դարձել է գոլի հեղինակ:
Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:
Այսպիսով, Տոմաս Տուխելի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ «Վերդեր»-ը, որը կարողացել է հետագա պայքարից դուրս թողնել «Բայեր»-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



