Բուլղարիան Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածում
INTERNATIONAL NEWSԲուլղարիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության ծառայությունը:
«ԱԳ նախարարությունը նամակ է ուղարկել, որում Բոկովային առաջադրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:- Կուտակած փորձի շնորհիվ Բոկովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների առաջիկա արշավում կարող է լինել առավել ծանրակշիռ թեկնածուներից մեկը»:
Բոկովայի առաջադրման մասին նամակն ստորագրել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



