Ամուսինը կնոջ հղիության մասին ֆիթնես-թևնոցի շնորհիվ է իմացել
LIFE1in.am-ը գրում է.
Fitbit ֆիթնես-թևնոցը սխալմամբ ամերիկուհու հղիության նշաններն ընկալել է որպես ակտիվ մարզում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
10 ժամ սարքն իր տիրուհու մոտ արձանագրել է սրտի արագ ռիթմ և մարմնի էներգիայի լուրջ ծախս: Նրա ամուսինը՝ Reddit-ի YoungPTone կեղծանունով օգտատերը մտածել է, որ սարքը խափանվել է, քանի որ կինը մեկ օրում չէր կարող այդքան կալորիա այրել: Ուստի նա օգնության համար դիմել է կայքի օգտատերերին: Նրանցից մեկը նկատել է, որ սրտխփոցի այդքան երկարատև հաճախացումը կարող է վկայել կա՛մ ուժեղ սթրեսի, կա՛մ հղիության մասին: Երկրորդ վարկածը շուտով հաստատվել է:
2015թ. հոկտեմբերին Microsoft-ը թողարկել է Band 2 ֆիթնես-թրեքերը, որը հնարավորություն է տալիս հետևել ֆիզիկական ակտիվությանը և տեղեկացնում է սմարթֆոնին ստացվող ծանուցումների մասին:



