Էդմոն Մարուքյանը դիմել է դատարան՝ պահանջելով մինչև դատաքննության ավարտը կասեցնել կառավարության որոշման իրականացումը
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է դատարան՝ պահանջելով մինչև դատաքննության ավարտը կասեցնել կառավարության որոշման իրականացումը․ այլ կերպ ասած՝ Արարատ լեռը մնա դրոշմակնիքների վրա, քանի դեռ դատարանը վերջնական որոշում չի կայացրել։
Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով հայցադիմումի մանրամասները, Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելը որոշման մեջ հիմնավորված չէ։ Մինչդեռ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչների մեկնաբանությունները ուղղված են ոչ թե դրոշմակնիքի տեսքի փոփոխությանը, այլ պետական խորհրդանիշի`զինանշանի։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



