Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում հարձակվել են քաղաքացու վրա ու 38 հազար դոլար հափշտակել. երեք անձ ձերբակալվել է

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 09-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք,  Երևան քաղաքի Պուշկին-Սարյան փողոցների հատման մասի մոտակայքում առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել Երևանի 32-ամյա բնակչին ու հափշտակելով վերջինիս ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի` 38.000 ԱՄՆ դոլար, «Մակբուք» տեսակի համակարգիչ, «Այֆոն 4» տեսակի բջջային հեռախոս, դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 

Քննությամբ պարզվել է, որ տուժողը 2015թ. սկզբներից զբաղվել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ կատարելով: 2015թ. հուլիսի 03-ին Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` «ոչ- ոքի» արդյունքի վրա կատարել է 10.000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույք և շահել է 18.048.000 ՀՀ դրամ:

2015թ. հուլիսի 09-ին Մաշտոցի պողոտայից վարձակալած տաքսի ավտոմեքենայով գնացել է «Վիվառո» ընկերության կենտրոնական գրասենյակ և ստացել շահումը, ապա նույն տաքսի ավտոմեքենայով վերադարձել Պուշկինի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկը և դրամը փոխանակել  դոլարի։ Ոտքով տուն վերադառնալու ճանապարհին՝ մինչ Սարյան փողոց հասնելը, թիկունքից մեկը բռունցքով ուժգին հարվածել է 32-ամյա տղամարդու աջ քունքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս  դեմքով ընկել է գետին,  ապա մի քանի հոգի աջ և ձախ կողմերից ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Վերցնելով տուժողի ուսից կախված համակարգչի պայուսակը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք փողոցում կանգնած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ավտոմեքենան և հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է արևային ակնոց, կրակայրիչ,  ավտոմեքենայի զննությամբ առջևի ձախ դռան վրայից հայտնաբերվել է արնանման հետք, իսկ սրահից` երկու դիմակ, մետաղյա ձող:

Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և երեք կասկածյալների հագուստները, նշանակվել են դատակենսաբանական, մատնադրոշմային, միկրոմասնիկային փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts