Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պատանեկան օլիմպիական խաղերի մայրաքաղաք
SPORTՀայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր, որտեղ փետրվարի 12-ին կմեկնարկեն ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայինախագահ Մելանյա Ստեփանյանը, գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը օլիմպիական խաղերին նախապասրաստվելու համար մարզումներ էր անցկացնում Մոսկվայում: Նրա գնահատմամբ, Եվրոպայի առաջնությունը, որտեղ Գալուստյանը զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը, ցույց տվեց, որ գեղասահորդուհին բավական լավ մարզավիճակում է: «Մեր հիմնական խնդիրը դատավորական կազմում ներկայացուցիչ չունենալն է, Անաստասիան շատ լավ հանդես եկավ եւ արժանի էր ավելի բարձր միավորների: Հուսանք, օլիմպիական խաղերում այս խնդիրը չենք ունենա»,-ասաց Մ. Ստեփանյանը: Գեղասահորդուհին հայկական պատվիրակությանը կմիանա Մոսկվայից:
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու է նաեւ դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ սպորտի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:
Ձմեռային պատանեկան երկրորդ լիմպիական խաղերը արդեն երկրորդ անգամ անցկացվում ԵՆ Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային օլիմպիական, թե պատանեկան խաղերը:
Պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 12- 21-ը: Բացման պաշտոնական արարողության ժամանակխաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես նրա հայրը՝ թագաժառանգ արքայազնՀաակոնը՝ 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ: