Վստահ ասում եմ` ՀՀ ԶՈւ-ն ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունի ու դա պետք է ոչ թե պшտերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար․ Աբրահամյան
BLOGՎստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:
Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:
Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,-գրել է Աբրահամյանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



