Բաքվի ֆոնդային բորսայում շրջանառությունը 11 անգամ նվազել է
ECONOMICS2016 թվականի հունվարին Բաքվի ֆոնդային բիրժայում անցկացված գործողությունների ծավալը կազմել է 174 մլն 382 հազար մանաթ: Անցյալ տարվա հունվարին այդ ցուցանիշը կազմել էր 1 մլրդ 934 մլն մանաթ: Այսպիսով, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այս տարի շրջանառությունը 11 անգամ նվազել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթի հետ զրույցումտնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւնայդ առնչությամբ հայտնել է, որ նվազումն ամբողջությամբ կապված է Ադրբեջանում արժեթղթերի շուկայի փլուզման հետ:
Նրա խոսքով` Ադրբեջանի կառավարությունը 22 տարուց ավելի ժամանակում երկրի համար խիստ կարեւոր արժեթղթերի նորմալ շուկա չի կարողացել ստեղծել:
«Համաշխարհային շուկայում նավթի գնանկումից հետո Ադրբեջանում արժեթղթերի եւ բաժնետոմսերի շուկան 97 տոկոսով դադարել է գործել: Այնինչ, եթե նորմալ շուկա լիներ, ստեղծված ճգնաժամում շատ հարցեր լուծում կստանային: 11 անգամ նվազումը կապված է արժեթղթերի շուկայի փլուզման հետ, ինչը կառավարության կողմից ֆոնդային բորսան տարիներ շարունակ նորմալ գործունեության չբերելու, ոչ նավթային հատվածի զարգացումն անտեսելու հետեւանք է», -ասել է նա: