Կարլ Լագերֆելդն զգեստներ կկարի օպերայի երգիչների համար
SOCIETYՖրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերային երգիչների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, դիզայները կոստյումներ կստեղծի Փարիզի Բաստիլի օպերայի Brahms-SchՓnberg Quartet ներկայացման համար:
Լագերֆելդը խոստացել Է զգեստների դիզայնը կատարել Վիեննական սեցեսիոնի ոգով: Իր ծրագրի այլ մանրամասներ նա առայժմ չի հայտնել: Առաջնախաղը նախատեսված Է հուլիսի սկզբին:
Կարլ Լագերֆելդը գերմանացի մոդելագործ եւ լուսանկարիչ Է: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական առեւտրանիշը, համագործակցել Է Chloռ, Krizia, Charles Jourdan եւ Fendi ապրանքանիշերի հետ, 1983 թվականին դարձել Է Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



