Հայաստանն իր սպառազինnւթյունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար․ Պապիկյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։
Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը, մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ հայկական զենքը որակապես մրցունակ լինի և դուրս գա շուկա»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



